Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարտքը ջրելը պարտքը վերցնելու ձեւ է». «Հրազդան ցեմենտի» պարտքերը «ջրում» են՝ առանց երաշխիքի (Տեսանյութ)

Մայիս 10,2016 16:52

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը նորից հետ բերեց «Հրազդան ցեմենտին»  հարկային արտոնություններ տալու, սոցիալական ապահովագրական վճարների պարտքից ազատելու մասին այն նախագիծը, որն արդեն մի անգամ դրվել էր քվեարկության եւ չէր ընդունվել:

Այս անգամ կառավարությունը հատուկ ռեժիմով բերեց քննարկման՝ ընդունելու 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ խոսքը 504 մլն դրամի տույժերը ներելու մասին է:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց՝ արդեն 4-րդ անգամ է ներկայացնում այս նախագիծը:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ պարտքատեր կա, որը հստակ առաջացրել է պարտքերը՝ ի դեմս բաժնետերերի, հիմա գտնում եք, որ չի կարելի գործարանը մասնատել. «Ասում եք՝ կառավարությունը լծակներ չունի, բայց կառավարությունը պարտքը իր վրա է վերցնում: Ժողովրդի լեզվով ասած՝ պարտքը ջրելը պարտքը վերցնելու ձեւ է: Հիմա ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը, որ գործարանը պարտքերից խուսափել այլեւս չկարողանա: Պարտքերը հո մի օրում չի՞ առաջացել»:

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց. «Ցավը այն է, որ այս դրական նախագծի մասին խոսելու փոխարեն շեղում են, տալիս են այլ ընթացք, փորձում են ներկայացնել, իբր մտահոգ են: Ինչ վերաբերում է կառավարության պատասխանատվությանը, սրանով մտահոգություն է փակվում, բայց կառավարությունը չի կարող բաժնետիրոջ փոխարեն որոշումներ կայացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Այսպիսի չհիմնավորված գործարքներ են իրականացնում, իսկ հետո պնդում, որ պետությունը վատ կառավարիչ է: Վատը նման իրավիճակ ստեղծողներն են ու նման լուծումներ առաջարկողները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031