Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էրդողանն իր ձախողումների մեղքը գցում է Դավութօղլուի վրա». Հակոբ Չաքրյան (Տեսանյութ)

Մայիս 10,2016 16:47

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի պատմությունը սկսվել է մայիսի 4-ին, երբ վերջինս հրավիրվեց նախագահական եւ անակնկալ հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Անակնկալ էր, որովհետեւ հանդիպումն իրականում նշանակված էր մայիսի 5-ին: Էրդողանի ցանկությամբ հանդիպումը կայացավ մեկ օր առաջ, իսկ արդեն հաջորդ օրը ոչ մի հայտարարություն չարվեց հանդիպման մասին, մինչդեռ քաղաքական շրջանակները եւ մամուլը սպասում էին, որ Դավութօղլուի հրաժարականի մասին հայտարարություն կլինի:

Հաջորդ օրը Դավութօղլուն կրկին չխոսեց հրաժարականի մասին, ասաց, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստ է գումարվել, իսկ մայիսի 22-ին սպասվում է արտակարգ նիստը, իսկ ինքը չի առաջադրվի որպես կուսակցության նախագահ: Թուրքիայում խորհրդարանական համակարգ է եւ ընտրություններից հետո հաղթող կուսակցության նախագահին է հանձնարարվում վարչապետի պաշտոնը»,-մայիսի 10-ին «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով Դավութօղլուի մոտալուտ հրաժարականի  մասին՝ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա բնորոշմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավութօղլուին հրահանգել է չհայտարարել հրաժարականի մասին, որպեսզի չշահարկվի տեղեկությունը, թե իշխող կուսակցության ներսում անհամաձայնություններ կան, այդ պատճառով էլ որոշվել է առաջիկայում սպասվող արտակարգ համագումարի ընթացքում «փափուկ անցում» կատարել Թուրքիայի վարչապետի հրաժարականի թեմային:

Իսկ թե ինչով է պայմանավորված Էրդողանի` Դավութօղլուին ասպարեզից հեռացնելու որոշումը, թուրքագետը տեղեկացրեց, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներում բարձրաձայնվում է հետեւյալ տեսակետը. Դավութօղլուն չկարողացավ ըստ պատշաճի պայքարել, որպեսզի Թուրքիան անցնի կառավարման նախագահական համակարգի, որն Էրդողանի միանձնյա իշխանությունն օրինականացնելու լավագույն միջոցն է:

«Մեկ այլ պատճառ էլ կա: Տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողվել է, հատկապես` Սիրիայի հարցում, որի դեպքում Թուրքիայի քաղաքականությունը խայտառակություն է: Լարված են նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, իսկ Ռուսաստանի դեպքում վերջինիս կործանիչը խոցելուց հետո ճգնաժամային իրավիճակ է: Այսինքն, Թուրքիան մեկուսացել է արեւմտյան եւ տարածաշրջանային դաշնակիցներից»,-նշեց Հակոբ Չաքրյանը:

Նա նկատեց, որ թուրք-քրդական բախումներն ավելի են սրում Թուրքիայի ներքին խնդիրները: Բախումների հետեւանքով մինչ օրս զոհվել է մոտ 450 քուրդ-զինյալ, վիրավորվել` 3000-ը, իսկ քրդաբնակ շրջաններից արտագաղթել է մոտ 300.000 մարդ: «Այդ պետությունը հրանոթներով եւ ինքնաթիռներով հրթիռակոծում է իր քաղաքները միայն այն պատճառով, որ դրանք քրդաբնակ են»: Չաքրյանի խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու թուրքական ծրագիրը ձախողվել է, եւ ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկրները երես են թեքել Թուրքիայից. «Այս ձախողումները հաշվի առնելով` Էրդողանը Դավութօղլուին պարտադրում է հեռանալ, որպեսզի այս ամենի մեղքը բարդի նրա վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031