Հայաստանի հակադոպինգային կազմակերպության հինգ մասնագետներ մայիսի 3-ից 8-ը Թբիլիսիում կայացած Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության կողմից կազմակերպված ուսուցողական սեմինարում հաջողությամբ հանձնել են քննությունները եւ արտոնագրվել որպես դոպինգ սպաներ:
Մեր մասնագետներից երկուսը՝ Անժելա Սահակյանը եւ Դավիթ Մոսինյանը, նաեւ արյան դոպինգ ստուգումներ անցկացնելու իրավունք են ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ