Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունան Պողոսյանի արտահայտությունները վերացական են եղել»

Մայիս 10,2016 16:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ շարունակվում էր» ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, Արգիշտի Կիվիրյանի՝ «Պատվի եւ արժանապատվության մասին» հայցադիմումի քննությունը:

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը պատասխանող կողմի ներկայացուցիչ Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի իր վստահորդը, երբ ասել է արգիշտիկիվիրյաններ:

«Ընդհանրապես, մենք անձին հոգնակի չենք դիմում, հոգնակի դիմելու պայմանում գիտենք, որ գրվում է փոքրատառով: Եվ ի՞նչ ի նկատի ունի Ձեր վստահորդը, որպեսզի հասկանանք, որ սա վիրավորակա՞ն է, թե՞ ոչ: Որովհետեւ մենք գիտենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով, թե հոգնակի, այսինքն՝ փոքրատառով, անձին դիմում են, դա եւս վիրավորանք է համարվում: Կարո՞ղ եք ասել, թե ինչ է նկատի ունեցել Ձեր վստահորդը ասելով արգիշտիկիվիրյաններ, քանի՞ Արգիշտի Կիվիրյան կա, եւ եթե կա եւս մեկ Արգիշտի Կիվիրյան խնդրում եմ ասեք՝ ով է մյուս Արգիշտի Կիվիրյանը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ Հունան Պողոսյանի արտահայտությունները վերացական են եղել եւ ուղղված չեն կոնկրետ անձին:

Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց. «Որպեսզի անձին ուղղված լինի, ինչպե՞ս պետք է ասվի, որ հենց իրեն ուղղված լինի, եթե իր անուն-ազգանունը ասելով իրեն չի ուղղվում: Ինչպե՞ս եք պատկերացնում, մեզ բացատրեք, կարող է մեզ համոզեք»:

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ կանդրադառնա այդ հարցին: Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է նկատի ունեցել Հունան Պողոսյանը, երբ ասել է, թե նրանք ընդհատակյա աշխատանք են կատարում: Արմեն Սիմոնյանը պատասխանեց՝ քանի որ պարզ չէ, թե նրանք, ովքեր են, ապա չի կարող ասել, թե ինչ ընդհատակյա աշխատանքի մասին է խոսքը:

Նա նաեւ նշեց, որ հայցադիմումում նշված չէ ընդհատակյա աշխատանքի մասին: Դատավորն էլ փաստեց այդ մասին: Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը պատասխանեց, որ այդ մասին կա հայցին կից ներկայացված նյութերում: Ռուբեն Ափինյանը առաջարկեց կողմին լրացնել հայցը եւ մեկ շաբաթ ժամանակ տվեց այդ լրացումները դատարանին ներկայացնելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 6-ին:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031