Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:
«ԿՐԵԴԻՏ ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա: Հաշվառվել են «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Դավիթաշեն ՏՊ» մասնաճյուղը և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Գորիս» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը: Վերաձևակերպվել են «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 295, «ՌԵՎԵՐՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 306 և անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիաները:
ԿԲ խորհուրդը «ՄԱՆԻՏՈՒՆ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
Կարդացեք նաև
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2016
Ուժը կորցրած է ճանաչվել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը:
Արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը 10.05.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:
Կենտրոնական բանկի խորհուրդը 10.05.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:
Որոշման տեքստը՝ ստորև:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10.05.2016թ. թիվ 69Ա
«ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ 85 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱL
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Ուժը կորցրած ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ` ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ