Aravot.am-ի՝ դեռ վերջնականապես չհաստատված տեղեկություններով, ազատ ոճային ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը կմեկնի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղեր:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Սերբիայում կայացած առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որտեղ վարկանիշ նվաճելու համար անհրաժեշտ էր մտնել եզրափակիչ, երկրորդ տեղն զբաղեցրած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկին (այնտեղ վրաստանցի Զուրաբի Յակոբիշվիլին եւ Դավիթը նույն հերթականությամբ բաժանել էին 3-րդ տեղը) բռնվել է դոպինգ օգտագործած լինելու մեջ եւ որակազրկվել է: Ու քանի որ Մոնղոլիայում էլ Յակոբիշվիլին է վարկանիշ լրացրել, Ռիոյի ուղեգրերից մեկը շնորհվելու է Դավիթ Սաֆարյանին:
Այս մասին պաշտոնապես հայտարարվելու է մոտ ժամանակներս, որից հետո արդեն կարելի կլինի ասել, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշները նվաճել են օլիմպիական չորս ուղեգիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Դավիթ Սաֆարյանի պաշտոնական կայքէջի