Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման վերաբերյալ կնախապատրաստվի ավագանու որոշման նախագիծ

Մայիս 10,2016 15:51

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման վերաբերյալ 12 վարչական շրջանների, քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների կողմից ներկայացվել են համապատասխան դիտարկումներ և առաջարկություններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավագանու անդամների, տարածքի վարձակալների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ ակտիվ քննարկել ներկայացված բոլոր առաջարկները, կազմել և ավագանու հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները:

Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև նստարանների ու աղբամանների թարմացման աշխատանքներ: Նախորդ շաբաթ թարմացվել է թվով 194 նստարան և 193 աղբաման:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի արտաքին տեսքի առումով ուշադրության կենտրոնում պահել նաև կանաչապատման աշխատանքները:

«Ամեն տարի աշխատանքները կազմակերպելիս ձգտում ենք մեկ քայլով մոտենալ ավելի կանաչ Երևան ունենալու մեր նպատակին: Հետևաբար` ձեզնից ակնկալում եմ ամենօրյա և սրտացավ աշխատանք: Անհրաժեշտ է գույքագրել մայրաքաղաքի վթարային ծառերը, կազմել համապատասխան ժամանակացույց՝ դրանց ուղղությամբ մասնագիտական անհրաժեշտ միջամտություններ կատարելու համար և ըստ այդմ ներկայացնել առաջարկ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն ընդգծել է, որ վթարային ծառերի գույքագրումը, մասնագիտական եզրակացության առկայությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորումը հնարավորություն կտա նախապես տեղեկացնել բնակիչներին տվյալ ծառերի հետ կապված աշխատանքների մասին՝ լինի դա ծառի էտ, թե վթարային ծառի հատում: Այս ձևով, ըստ քաղաքապետի, մարդիկ կկարողանան նաև տարբերակել անօրինական ծառահատումը անհրաժեշտ միջամտությունից:

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջանների այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանների և համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվել է Երևանում բուֆերային կանաչ գոտիների ստեղծման հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031