ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանում չէ: Aravot.am-ի տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը մեկնել է Գերմանիա, բուժման հերթական կուրսն անցնելու: Արսեն Բաբայանը չմանրամասնեց: Ասաց`անձնական պատճառներով ԱԺ նախագահը մեկնել է Հայաստանից:
Հետաքրքրվեցինք`ո՞ւմ վրա են դրված խորհրդարանի ղեկավարի պարտականությունները: Արսեն Բաբայանն ասաց, որ ԱԺ կանոնակարգը կարգավորում է այդ խնդիրը`նիստերը վարում են փոխնախագահները, իսկ պաշտոնական ընդունելություններ եւ հանդիպումներ նրա բացակայության ընթացքում նախատեսված չեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ