«Ծեծկռտուքը կարելի է կապել Գարո Փայլանի հայ լինելու հետ, քանի որ Թուրքիայում հայատյացությունը դարձել է անասնական բնազդ, բայց Փայլանի ելույթներն ազգային պատկանելության հետ շատ կապ չունեն, որովհետեւ իր` «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պետք է հավանություն տա, որպեսզի խմբակցության անդամն այդպիսի ելույթներ ունենա»,-կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Մայիսի 10-ին «Զարկերակ» մամուլի ակումբում նա ասաց, որ Թուրքիայում միայն Գարո Փայլանը չէ հալածվում. «Ոչ նախանձելի վիճակում է նույն կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը, որի հանդեպ արդեն մի քանի անգամ մահափորձ են իրականացրել: Մյուսների վիճակն էլ է վատ. շուտով Թուրքիայի խորհրդարանը կընդունի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին ժամանակավոր օրենք, ինչից հետո կուսակցության 59 պատգամավորներից գոնե 54-ը կձերբակալվեն, որոնց թվում Փայլանն անպայման կլինի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանն ասել էր, որ Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում ինքը հարձակման է ենթարկվել հայ լինելու պատճառով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ