Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մատչելի բնակարան ամուսնացած զույգերի համար՝ առանց կանխավճարի. Ծրագիրը ներկայացվել է կառավարություն

Մայիս 10,2016 14:55

Բյուջեի կատարողականի հետ խնդիրներ չունեն, կատարել են: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար 2016-2018» ծրագիր էր մշակվել, որը նախատեսում է մատչելի բնակարաններ ամուսնացած զույգերի համար՝ առանց տարիքային սահմանափակման: Զույգերը կարող են ընտրել ու գնել բնակարան ցածր հիփոթեքով՝ առանց կանխավճարի:

Այս ծրագիրը մեծ աղմուկ էր բարձրացրել, հետո լուրեր տարածվեցին, որ կառավարությունը մտադիր չէ առանց կանխավճարի այս ծրագիրն անել: Այսօր լրագրողները Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է այդ ծրագիրը: Նախարարը պատասխանեց, որ ներկայացրել են արդեն կառավարության քննարկմանը:

Հարցին՝ ի՞նչ տեսքով եք ներկայացրել ծրագիրը, մարդիկ ի՞նչ պայմաններով կարող են բնակարան ձեռք բերել՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել»:

Նախնական տարբերակում նշված է՝ առանց կանխավճարի, հետեւաբար, կառավարությունը որոշել է հենց այդպիսի արտոնյալ պայմաններով էլ աջակցություն տրամադրել՝ բնակարանի ձեռքբերման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sevak says:

    Նմանատիպ ծրագրերը ըստ էության ոչինչ չեն փոխում , քանի որ բանկերը պահանջում էն գանցված շատ բարձր աշխատավարձ, ինչպես օրինակ 300/000 դրամ եւ ավել։ Ես հետաքրքրվել եմ, թե բանկը կարող է թվարկել այնպիսի ալորտ, որտեղ վճարվում են նմանատիպ աշխատավարձ։ Հիմանակում չի հնչել ոչ մի դրական պատասխան։ ՉԿԱ !!!

    Հ․ Գ․

    Նրանք, ովեր ՓՈՂ ունեն, թքած ունեն ձեր հիպոտեկների վրա։ Իրանք « ՔԵՇ » են առնում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031