Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը պահպանվել է 4 ապրանքային խմբերում (տեսանյութ). a1plus.am

Մայիս 10,2016 14:38

2016թ-ի հունվար ամսին սպառողական շուկայում գրանցվել է էական բարձր գնաճ՝ 2,2 %, այնուհետ հաջորդ երեք ամիսներին գրանցվել է գնանկում։  Մասնավորապես փետրվար ամսին՝ 1,4 %, մարտ և ապրիլ ամիսներին՝ 0, 3 %-ի սահմաններում, այսինքն` վերջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր գնանկումը կազմել 2,1 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Վերջինս նաև նշեց, որ 2016թ-ի ապրիլ ամսին մարտի նկատմամբ դիտարկված 13 պարենային ապրանքախմբերից  4-ում գնաճը պահպանվել է:

«Առավել բարձր գնաճ  նշված ժամանակահատվածում արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4,7 %, գնաճ արձանագրվել է հացամթերքի գծով՝ 0,1 %, մսամթերքի գները աճել են 0,3 %,  հրուշակեղենինը՝ 0,2  %-ով»,-ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Գուրգեն Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031