Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ապրանքների ներկրումից հրաժարվելուց Թուրքիան չի տուժի, մեր քաղաքացիներին կվնասի». Վարդան Բոստանջյան

Մայիս 10,2016 13:12

«Հայկական կողմը ոչ թե պատրաստ չէր, այլ չէր կարող մտածել, որ կարող է տեղի ունենալ այնպիսի անսպասելի հարձակում, որը տեղի ունեցավ քառօրյա պատերազմի ընթացքում: Բնականաբար, այդ պատերազմը չափազանց կարեւոր ազդանշան եղավ Հայաստանի համար երեւույթներին այլ աչքերով նայելու եւ անվտանգության հարցերն ամրապնդելու առումով, իսկ դա առաջին հերթին պայմանավորված է տնտեսության ամրապնդմամբ: Չկա չարիք առանց բարիքի, նման չարիքն ուղեկցվեց նրանով, որ ի վերջո հասկացանք, որ բոլոր պարագաներում նոր շեշտադրումներ ու մոտեցումներ են պետք ուղղված մեր պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը»,- «Հենարան» ակումբում ասաց տնտեսագետը` նշելով, որ քառօրյա պատերազմն իր բացասական ազդեցությունը թողեց նաեւ տնտեսության վրա:

Անդրադառնալով կարծիքներին, թե ՀՀ-ն պետք է հրաժարվի թուրքական ապրանքների ներկրումից՝ պարոն Բոստանջյանն ասաց. «Հայաստանն այսօր սպառում է թուրքական այնպիսի ապրանքներ, որոնք խնդիր չունենք ստեղծելու, բայց ստացվել էր այնպես, որ ազատ մրցակցության բացակայության պատճառով եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ բազմաթիվ ապրանքներ, որոնք ինքներս կարող էինք ստեղծել՝ ապահովելու աշխատատեղեր, եկամուտներ՝ մղվեցին հետին պլան:

Այս քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ վերստին պետք է պետությունը մաքսիմալ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ հաջողություններ գրանցելու համար: Բազմաթիվ ապրանքների կտրվածքով ունենք պոտենցիալ հնարավորություններ սեփական արտադրությունն ունենալ: Իսկ ընդհանրապես կտրուկ հարցը դնել, թե մի երկիրը մեզ համար ցանկալի է, մյուս երկիրը ցանկալի չէ, եկեք ապրանքափոխանակություն չիրականացնենք, ճիշտ չէ: Կտրուկ քայլերը դիմացի երկրին չեն վնասի, կարող են վնասել մեր սպառողներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031