Ըստ Կայծ Մինասյանի` «քառօրյա պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի տկարությունը»
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի տկարությունը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չգիտեր ինչպես վարվել` մի կողմում իր գործընկեր Ադրբեջանն է, մյուս կողմում` դաշնակից Հայաստանը», նման կարծիք հայտնեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում:
Անակնկա՞լ էր Ռուսաստանի համար Ադրբեջանի կողմից հարձակումը` հարցին, Կայծ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, այո՛, անակնկալ էր: Ռուսաստանին ձեռնտու էր, որպեսզի բանակցությունները սովորականի նման ընթանային, պահպանվեր այն իրավիճակն, ինչպիսի կար մինչեւ ապրիլի սկիզբը: Բայց պատերազմը բռնկվեց` Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով: Քանի որ Էրդողանի ու Պուտինի միջեւ պայքար, հակասություններ կան` Էրդողանը ցանկանում էր ապացուցել, թե Կովկասը Ռուսաստանին չի պատկանում: Ռուսաստանը հայտնվեց անսպասելի իրավիճակում, չգիտեր ինչպես վարվել. Մեդվեդեւը, Լավրովը եկան-գնացին` Երեւան, Բաքու, բայց ոչինչ տեղի չունեցավ: Ռուսաստանը ձգտում էր, որ պատերազմն ավարտվի, բայց հիմա ռուսների համար կարեւոր հարցը սա է` ի՞նչ անել, որպեսզի Թուրքիան այլեւս չմիջամտի: Այդ իսկ պատճառով նրանք նախաձեռնեցին հրադադարի հաստատումը, սակայն վտանգը շարունակվում է պահպանվել, անորոշություն է, որեւէ մեկը չգիտի, թե ինչ է սպասվում, եւ ռուսներն էլ չգիտեն»:
Կայծ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` մայիսի 11-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ