Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության թեժացումը սպառնում է շիկացնել ողջ տարածաշրջանը. The Jamestown foundation

Մայիս 10,2016 12:28

Մի շարք թեմաների մասին հետազոտություններ իրականացնող ամերիկյան The Jamestown foundation-ը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։

Ընդհանուր առմամբ ադրբեջանանպաստ այս հոդվածի սկզբում ԼՂՀ հակամարտության վերաբերյալ կատարվում է պատմական անդրադարձ. «1994 թ. կնքված զինադադարը պարբերաբար խախտվում է, տարիներ շարունակ զինվորներ են զոհվում երկու կողմերից, իսկ քաղաքական լուծման հասնելու բոլոր փորձերը բերում են փակուղու: Այս ամենը քիչ ուշադրության է արժանանում աշխարհում, քանի որ առավել կարևոր խնդիրներ կան Մերձավոր Արևելքում, Արևելյան Ասիայում, Ուկրաինայում, Բալկաններում, Բալթյան տարածաշրջանում կամ Վրաստանի և Ռուսաստանի սահմանագծին: Անցած ամիս՝ ապրիլի 2-ին, սակայն, Ղարաբաղյան հարաբերական կայունությունը հանկարծ խախտվեց: Հակամարտության շփման գծի երկայնքով բախումները վերածվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ադրբեջանական ուժերն անցան գրոհի՝ գրավելով մի շարք սահմանային դիրքեր, սակայն ենթարկվեցին հայկական կողմի հակահարձակմանը: Ապրիլի 5-ի դրությամբ այսպես կոչված «չորսօրյա պատերազմնե, ըստ էության, ավարտվել էր. երկու կողմերն էլ համաձայնել էին հրադադարին, թեև մանր բախումները շարունակվում էին»:

Հոդվածագիրը փորձել է պարզել, թե ինչն է պատճառը, որ 2016թ. ապրիլի սկզբին հակամարտությունը բորբոքվեց նոր թափով. «Ղարաբաղյան հարցը կրկին սկսեց դուրս մնալ ուշադրությունից, քանի որ միջազգային հանրությունը հավատում է, թե Մոսկվան կարող է օգտագործել իր նշանակալի ազդեցությունը Երևանի ու Բաքվի վրա՝ կողմերին բերելով բանակցությունների սեղանի մոտ և պահպանելով փխրուն խաղաղությունը: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է երկու մայրաքաղաքներ՝ բերելով նոր առաջարկություններ ԵԱՀԿ Մինսկի խմբից: Նրան, այնուամենայնիվ, չի հաջողվել վերսկսել բանակցությունների գործընթացը: Աղբյուրները հաղորդում են, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել՝ կարծելով, որ «չորսօրյա պատերազմն» իրեն զգալի բանակցային առավելություն կտա: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լավրովի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել Բաքվի և Երևանի միջև Մոսկվայի հավասարակշռելու քաղաքականությունից: Նա հրաժարվել է Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղադրելու մտքից»:

Հոդվածագիրը չի բացառում տարբերակը, որի համաձայն՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային լուրջ պատերազմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031