Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 10-ին դատավոր Արթուր Պետիկյանի նախագահությամբ շարունակվում էր Նշան Ասատրյանի (լուսանկարում) գործի քննությունը:
Հիշեցնենք, որ Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող` զանգվածային լրատվության միջոց հանդիսացող` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:
Սակայն, Նշան Ասատրյանը չէր ներկայացրել դատական նիստին: Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Նշան Ասատրյանին:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:
Կարդացեք նաև
Նշենք, որ Նշան Ասատրյանը ներկայացել էր նախորդ դատական նիստին, նա միջնորդել էր դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա իր իրավունքների պաշտպանության համար գործում փաստաբան ներգրավել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ