Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Times. Հայաստանից դեպի Իրան եւ հակառակ ուղղությամբ արգելված սպառազինություն է տեղափոխվում. «Հայկական ժամանակ»

Մայիս 10,2016 11:41

Վերջին օրերին միջազգային մի շարք լրատվամիջոցներում Հայաստանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորության մասին հրապարակումներ են լույս տեսնում։ Դրանց հեղինակները երբեմն Հայաստանը քիչ է մնում ներկայացնեն իբրեւ միջուկային զենք ստեղծող ահաբեկչական պետություն։

Օրինակ, Washington Times օրաթերթը «Մեկ այլ միջուկային սպառնալիք. Հայաստանի միջուկային նյութերը կարող են օգտագործվել կեղտոտ ռումբ ստեղծելու համար» վերնագրի ներքո օրերս ներկայացրել է Իսրայելի Բեգին-Սադաթ կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Մուրինսոնի հոդվածը, որում առանց կոնկրետ փաստերի փորձեր են արվում այնպես ներկայացնել, թե իբր Հայաստանը միջուկային կեղտոտ ռումբ է ստեղծում։

Փաստերի փոխարեն հեղինակը մատնանշում է, թե վերջերս Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության 5-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջին դեմքերը մտահոգություն են հայտնել Հայկական ատոմակայանի ռեակտորի գործունեության վերաբերյալ։

Հեղինակը նաեւ անդրադարձել է վերջերս Վրաստանում Ս-238 ռադիոակտիվ նյութի վաճառելու փորձին, որին ներգրավված են եղել նաեւ հայեր, որոնք կարող է հատուկ ծառայությունների ներկա կամ նախկին աշխատակիցներ լինել։

Իսրայելցի փորձագետը նաեւ գրում է, թե ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող պաշտոնյաներից տեղեկություններ կան, որ գիշերվա մթան քողի տակ Հայաստանից դեպի Իրան եւ հակառակ ուղղությամբ արգելված սպառազինություն է տեղափոխվում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031