Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան սատարում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին

Մայիս 10,2016 11:17

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով ԹԱՄԺ-ն իր աջակցությունն է հայտնում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական կայքը։

ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար Վրաստանին սատարող հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները։ Ստորագրողների թվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները, որոնք անդամակցում են վերը նշված հանձնաժողովին։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ թուրք-վրացական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և կրում են օրինակելի բնույթ։ Տարածված փաստաթղթի մեջ նշվում է նաև, որ Վրաստանը լուրջ նշանակություն ունի Եվրոատլանտյան տարածաշրջանի կայունության և անվտանգության տեսանկյունից. «Հանձնաժողովը գիտակցում է այն որոշումների կարևորությունը, որոնք կընդունվեն 2016թ. հուլիսի 8-9-ը՝ Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում։ Հանձնաժողովը ընդգծում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի կարևորությունը»։

Հայտարարության վերջում նաև նշվում է. «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերահաստատում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններին և տարածքային ամբողջականությանը հայտնած իր աջակցությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031