Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ /316 հատ/ «սիգ» տեսակի ձուկ

Մայիս 10,2016 10:59

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,14 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 1.7 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 231.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործերի քննության արդյունքում հաշվարկվել է 1.02 մլն. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Հողերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 240.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 42.5. հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի և « Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների և Երևանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 69.0կգ /166 հատ/ « սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է « Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, « Երևանի թիվ 14 հատուկ դպրոց»

ՊՈԱԿ:
Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 16.0կգ /34 հատ/ « սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է « Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ, <Ա.ևՊ. Աբրահամյաններ> բարեգործական ճաշարան:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները առգրավել են 33.5 կգ /49 հատ/ « սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է « Նարեկ» ծերանոց:
Շիրակի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 7.5կգ /21 հատ/ « սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է « Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ:
Տավուշի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 8.0 կգ/10 հատ/ « սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <ՍՈՍ> մանկապարտեզ:
Լոռու տարածքային բաժնի կողմից առգրավվել է 15.6կգ /36 հատ/ « սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <Վանաձորի մանկատուն:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ /316 հատ/ « սիգ» տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0 մլն.դրամ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031