Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերվող օրակարգային մի շարք հարցերի մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Բիլգիչն իր խոսքում անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումներին և քվեարկությանը, որը նախատեսված է 2016թ. հունիսի 2-ին. «Մենք ակտիվորեն հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մեզ համար անհասկանալի է, երբ երրորդ երկրների խորհրդարանները փորձում են քաղաքականացնել պատմությունը։ Այսպիսի զարգացումներն ավելի են հետաձգում պատմական խնդիրների լուծումը»։
Շարունակելով այս թեման՝ Բիլգիչը նշել է, որ ցեղասպանության հարցը չի կարելի շահագործել և դրանով քաղաքական որոշակի խնդիրներ լուծել. «1915թ. իրադարձությունները քննելու համար 2005թ. առաջարկվել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Այս թեմայի մասին մեր մտահոգությունները մենք արդեն հայտնել ենք Գերմանիայի համապատասխան պաշտոնյաներին»։
Հայոց ցեղասպանության թեմայից զատ՝ Բիլգիչը խոսել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների, փախստականների խնդրի, քրդական հարցի և մի շարք այլ թեմաների մասին։
Ոչ թե պատմաբանների հանձնաժողով կազմել ,այլ միջազգային ՏՐԻԲՈՒՆԱԼ