Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լեռնային փոքրիկ Խծաբերդ գյուղը կանչում է Արցախ. The New York Times

Մայիս 10,2016 10:39

Ամերիկյան հռչակավոր The New York Times պարբերականն իր բլոգում ծավալուն հոդված է տպագրել, որտեղ պատմում է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղի և ծագումով այդ գյուղից լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի մասին։

Հայազգի լուսանկարիչը հանրահայտ պարբերականին ասել է, որ անկախ իր գտնվելու վայրից, պարբերաբար զանգահարում է Խծաբերդ, խոսում է այնտեղ ապրող իր տատիկի հետ։ Նրանց խոսակցության թեման ամեն ինչն է՝ օրինակ, թե քանի լիտր կաթ է տվել իրենց կովը։

Անահիտ Հայրապետյանը ամերիկյան հանրահայտ պարբերականին ասել է. «Եթե դուք գնաք այնտեղ, կհասկանաք ով եմ ես, և ինչու եմ այսպիսինը։ Դա (Նկատի ունի հայրենի Խծաբերդը,-խմբ.) հանգստյան գեղեցիկ վայր չէ, ընդամենը փոքրիկ գյուղ է, որն ունի 40 ընտանիք և շատ հին տներ, որոնք խիստ մոտ են կառուցված միմյանց։ Եկեղեցին այրվել է և այլևս չի վերականգնվել»։

Xcaberd-2

Հայազգի լուսանկարչի այդ խոսքերից հետո պարբերականը անդրադարձ է կատարում Խծաբերդ կոչվող գյուղի պատմությանը՝ նշվում է, որ գյուղի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնության էթնիկ պատկանելիությունը հայկական է։ Սրանից հետո փոքրիկ անդրադարձ է կատարվում ԼՂՀ հակամարտության պատմությանը։

Հոդվածագիրը կրկին անդրադարձ է կատարում Անահիտ Հայրապետյանի կյանքի պատմությանը՝ նշելով, որ Հայրապետյանը ծնվել է Խծաբերդում, բայց մեծացել է Աբովյանում։ 1988թ.-ից եղել է հայրենի Խծաբերդում, տեսել է պատերազմը, ադրբեջանցիների կազմակերպած կոտորածները։ Այս դեպքերը մեծ ազդեցություն են ունեցել Հայրապետյանի վրա։

2006թ. սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ Սկզբնական շրջանում աշխատանքների թեման եղել է հայրենի գյուղը։ Հայրապետյանը, խոսելով Արցախի Խծաբերդ գյուղի մասին, ասում է. «Ամեն մի ընտանիքի պատմության մեջ մեծ կորուստ և ցավ կա»։

Այժմ Անահիտ Հայրապետյանի կյանքն անցնում է Երևանում և Ֆրանկֆուրտում, որտեղ էլ ապրում է նրա ամուսինը։ Հայրապետյանի հետ են լինում նաև երեք երեխաները։ Հայազգի լուսանկարիչը նույնիսկ բացօթյա ցուցահանդես է կազմակերպել հայրենի Խծաբերդում, որտեղ ներկայացրել է իր աշխատանքները։ Դա նրա առաջին ցուցահանդեսն էր, որը սակայն զավեշտալի ավարտ է ունեցել։ Ցուցահանդեսն ավարտվել է նախատեսվածից շուտ, որովհետև մերձակայքում արածող կովերը մոտեցել են ցուցահանդեսի տարածքին և սկսել են ուտել լուսանկարները։

Հոդվածի վերջում Հայրապետյանը նշում է, որ, եթե որոշում կայացնողն ինքը լիներ, հաստատ կապրեր Խծաբերդում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031