Լրահոս
Օրվա լրահոսը

Ներիշխանական ցեմենտի տոկոսը. «Ժամանակ»

Մայիս 10,2016 10:37

Այսօր կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում օրակարգային հարցերի թվում է նաև մեկը, որն ըստ էության անակնկալ ձևով տապալվել էր մի քանի օր առաջ ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում: Խոսքը «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքերը, այսպես ասած, ներելու մասին օրենքի նախագծի մասին է, որը խորհրդարանում տապալվեց, և որը կառավարությունը հերթական անգամ է ներկայացնում ԱԺ դատին:

«Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կուտակել է պարտքեր, որոնք այժմ կառավարությունն առաջարկում է, այսպես ասած, ներել, հանուն նրա, որ ընկերության սեփականատերը գործարանը գործարկի և ապահովի աշխատատեղեր, ապահովի տնտեսական զարգացում և այլն: Գործարանի նախկին սեփականատերը հայտնի Միխայիլ Բաղդասարովն էր, որը նաև սնանկացած ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատերն էր: Փաստորեն, այս գործարարը, որ ինչ-որ ժամանակ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխն էր, ի հետևից թողել է բավական «հարուստ» ժառանգություն: Ժառանգության այդ մասն էլ՝ «Հրազդան-ցեմենտ»-ը, անցնում է ՎՏԲ բանկին, այսպես ասած՝ պարտքերի դիմաց:

Սա, իհարկե, մի հանգամանքն է, թե ինչո՞ւ է կառավարությունը այդպես համառորեն ուզում ներել պարտքերը: Այդ Ռուսաստանն է, որ Հայաստանի պարտքերը չի ներում, իսկ ռուսական ընկերությունների համար հայկական կառավարությունը կանի և կների ամեն ինչ:
Սակայն այսօր հրավիրված արտահերթ նիստում ընդգրկված այդ սկանդալային հարցը, իհարկե, ունի նաև այլ ենթատեքստ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031