Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանամական արխիվում» փաստաթղթեր են բացահայտվել Պուտինի մերձավորների մասի. Slon.ru

Մայիս 10,2016 09:44

«Պանամական արխիվի» փաստաթղթերում տեղեկություններ են հայտնաբերվել, որոնք փաստում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մի շարք մերձավորներ օֆշորային ընկերությունների սեփականատերեր են։ Այս մասին տեղեկացնում է Slon.ru կայքը։

Մասնավորապես ի հայտ եկած փաստաթղթերից հայտնի է դարձել, որ օֆշորում գործող մի շարք կազմակերպություններ են գրանցված Պուտինի մերձավոր շրջապատի անդամ համարվող երաժիշտ Սերգեյ Ռոլդուգինի անունով։ Օֆշորային այդպիսի ընկերություններից մեկը, որի մասին հայտնի չէր նախկինում, կոչվում է Raytar Limited։

Պուտինի մերձավոր շրջապատի մեկ այլ անդամի՝ Բորիս Ռոտենբերգի անունով ջրի երես են դուրս եկել մի շարք ընկերություններ՝ Kenrick Overseas Ltd, Culloden Properties Limitied և Highland Ventures Group Limited։

Պանամական օֆշորական սկանդալը չի շրջանցել նաև Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիկսուտովին։ Բացահայտված փաստաթղթերի համաձայն՝ նրա անվան դիմաց գրանցված է եղել Sermolent Equities Inc կոչվող ընկերությունը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031