Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորային հաշվետերերի մասին նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն

Մայիս 10,2016 07:45

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ: Բազան ամբողջությամբ հասանելի է https://offshoreleaks.icij.org կայքէջում:

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ «Պանամական փաստաթղթերը», որոնք բացահայտեցին ավելի քան 140 քաղաքական գործիչների, միլիարդատերերի, քրեական հեղինակությունների եւ թմրանյութերի խոշոր վաճառքով զբաղվող հանցագործների անուններ, արդեն իսկ լուրջ բողոքներ եւ քննադատություն է առաջ բերել Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Պակիստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում:

Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության ընդամենը 37 քաղաքացու անուն, մինչդեռ հարեւան Ադրբեջանից այստեղ կա 127, իսկ Վրաստանից՝ 82 քաղաքացու անուն: Ռուսաստանն այս բացասական մրցույթի առաջնորդների թվում է: «Պանամական փաստաթղթերը» պարունակում են ավելի քան 6,200 ռուսաստանցու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ:

«Հետքը» հրապարակել է ՀՀ այն քաղաքացիների անունները, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում:

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցվել է ՏՏ ոլորտի «Nairisoft Inc» ընկերությունը: Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ:  Բաժնետերերի ցանկում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը: Նրա գործընկերներն են Սնար Մարտիրոսյանը, Վարդան Քոչարյանը, Արտաշես Բալյանը:

Գաղտնազերծված փաստաթղթերում է նաև DENA PHARMACEUTICALS LTD-ն: Բաժնետեր է Հրանտ Գևորգի Դանագուլյանը, ԳԱԱ թղթակից անդամ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանի որդին: Հայաստանում Հրանտ Դանագուլյանը «Դանաֆարմ» ընկերության «5+» դեղատների ցանցի սեփականատերն է:

Ցուցակում է նաև Քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանի անունը: Նա 1993-95թթ. նշանակվել ՀՀ  արտգործնախարարության առաջին քարտուղար, Այնուհետ որոշել է մեկնել Մոսկվա, 1995-2000-ին դարձել Հանրության հետ կապերի հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդականը: Մամուլի հրապարակումներում նշվում է, որ Վարդան Տողանյանը ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է դարձել 2014-ին: Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հայաստանում անցյալ տարի գրանցել է «Սիրուն դայմնդս» ՍՊԸ-ն, որը «Շողակնի» «պրոեկտներից է», քանի որ Տողանյանն այստեղ բաժնեմասը կիսում է «Շողակնի» մեկ այլ սեփականատեր՝ ռուսական «Աթոն» հայտնի ընկերության ինվեստիցիոն դեպարտամենտի ղեկավարն Ահարոն Պապյանի և  ռուսաստանաբնակ Վահագն Աբգրայանի հետ:

Իրավաբանական գրասենյակներն ու նրանց սեփականատերերը նույնպես ներգրավված են օֆշորային գործարքներում: «Մենք իրավաբանական խորհրդատվական կենտրոն» ընկերության սեփականատեր Միքայել Ավետիսյանի անունը հայտնվել է ցուցակում: Նա գրանցել է Daisy Marketing Group Inc. ընկերությունը:

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված «Կնյազյան ընդ փարթնրզ» ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Սարգիս Կնյազյանի գործունեության որոշ դրվագներ ևս արծարծվում են պանամյան փաստաթղթերում: Սարգիս Կնյազյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել Պանամայում գրանցված Harrington Development Inc. ընկերությանը, որի դիմաց ժամում 300 դոլար ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել:

IDea հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի անունը այս փաստաթղթերում նույնպես արտացոլվել է նրա «Տրոյկա դիալոգ»-ի միջոցով: Փաստաթղթերը, սակայն, 7 տարվա վաղեմության են և վերաբերում են Կիպրոսում գրանցված Troika Dialog Investments Limited-ի և ԲՎԿ-ում գրանցված Avto Development Holdings Limited-ի միջև 2009թ.-ին կնքված կառավարման համաձայնությանը, դրանց բաժնեմասերի բաշխմանն ու կառավարմանը:

offshore

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031