Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ նրանք քննարկվել են միջազգային արդիական հարցեր, ներառյալ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը եւ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը: