Մարզական արբիտրաժային դատարանը մասնակի բավարարեց Միշել Պլատինիի բողոքարկումը՝ ֆուտբոլից վեց տարով նրան հեռացնելու որոշումը կրճատելով երկու տարով:
Ռուսաստանի ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, անդրադառնալով այդ թեմային, նշել է, որ այսօր ֆուտբոլը ղեկավարում են դրա հետ քիչ առնչություն ունեցող մարդիկ: Նրա խոսքերով դա Պլատինիին, Բլատերին, Ինֆանտինոյին չի վերաբերվում:
Նիկիտա Սիմոնյանի համոզմամբ, ՈՒԵՖԱ-ի նախագահի լավ թեկնածու է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Անխել Վիլյարը, որը ֆուտբոլը ղեկավարելու հսկայական փորձ ունի: Սիմոնյանը նաեւ ասել է, թե չգիտի՝ մեղավորության ինչ բաժին ունի Պլատինին, սակայն նա մեծ ծառայություններ է մատուցել ֆուտբոլին եւ ինքը միշտ էլ մեծագույն հարգանքով է վերաբերվելու Պլատինիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ