Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին 2016թ. մայիսի 11-12-ին կայցելեն Հայաստանի Հանրապետություն։
Համազեկուցողների՝ Հայաստան գալու առաքելության հիմնական նպատակը կլինի տեղում հետևել, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽԽՎ առջև ստանձնած իր պարտավորությունները։ Նրանց ուշադրության կենտրոնում հատկապես կլինեն սահմանադրական բարեփոխումները, ընտրական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը։
Սպասվում է, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում համազեկուցողները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, մի շարք խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։