Մինչ ժայռափոր Գեղարդավանքի մուտքին հասնելը մտքումս մեկընդմեջ արտասանում էի` «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում…»:
Պարսպից ներս մտնելուց էլ արտասանում էի` «Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից…», բայց սիրելի Սեւակի հանճարեղ բանաստեղծությունը մտքումս այդպես էլ չավարտվեց…
Խաչքարեր տեսնելուց ոչնչի մասին չեմ մտածում, ուղղակի նայում եմ ու ձեռքիս ափով էլ ավելի ջերմացնում արեւից տաքացած նախշերը:
Կարդացեք նաև
Հատկապես միջնադարյան Հայաստանի տաճարները յուրօրինակ կենսադաշտ ունեն. այն կոտրում է բարդույթները, այդ թվում` մարդկանց ներկայությամբ երգելու ամաչկոտությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ