Առաջին անգամ Հայաստանում այսօր անցկացվեց Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակին նվիրված՝ «Անմահ գունդ» հասարակական ակցիան: Այն ամեն տարի անցկացվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս ակցիաներում հենց պատերազմի վետերանների սերունդներն են՝ իրենց պապերի նկարները բարձրացրած անցնում են տոնական երթով:
Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնը, Հայաստանի խորհրդային սպաների միությունը։
Գեւորգն այսօր գլուխը բարձր՝ շարքերով իր ապուպապի նկարն է տանում: 16 տարեկան է, բայց սպասում է՝ երբ է զորակոչվելու տարիքը գալու, որ գնա ու ապացուցի՝ զինվորի հոգին իրեն գենետիկորեն է փոխանցվել. «Ամեն մարդ պիտի գնա իր հայրենիքը պաշտպանի, որ պատմության մեջ իր անունը մնա, Ղարաբաղն էլ պետք է ազատագրենք այդ թուրքերից»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ