Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Օբյեկտիվ չէ միայն ֆրանսիացի համանախագահին քննադատելը»

Մայիս 09,2016 17:25

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ օբյեկտիվ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի միայն ֆրանսիացի համանախագահին քննադատելը: Նշենք, որ այսպիսի քննադատությամբ էր հանդես եկել https://armlur.am/524400/ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում մասնավորապես նշել էր. «Շատ կարևոր է Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահի աշխատանքը. օրինակ՝ ինձ թվում է, որ ֆրանսիացի համանախագահը կարծես թե այնքան էլ չի կատարում իր պարտականությունները»:

Margarit_Yesayan_2

 

 

Մարգարիտ Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, թե ներկայիս, մեղմ ասած, ոչ հանգիստ իրավիճակում քաղաքագետները, անշուշտ, կփորձեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահներն էլ հարցի խաղաղ կարգավորման համար համարժեք ու համապատասխան աշխատանք են իրականացրել մինչ այժմ և հիմա էլ շարունակում են: Չեմ կարծում, որ որևէ քաղաքագետ իրավունք ունի նման կարծիք հայտնել, քանի որ սա պայմանավորված գործող խումբ է, որտեղ բոլորն էլ իրենց ներդրումն ունեն հարցի կարգավորման հարցում. որևէ մեկն ավելի կամ պակաս չի աշխատում»:

Մեր հարցին՝ հետևաբար ռուս քաղաքագետի կողմից այս քննադատության ներքո ի՞նչ միտում տեսնել, տիկին Եսայանը պատասխանեց. «Այս պահին բանակցություններ իրականում չկան, Մինսկի խումբն, իհարկե, աշխատում է, քանի որ մենք միշտ էլ հայտարարել ենք, որ կողմ ենք հարցի խաղաղ կարգավորմանը, հիմա էլ նույնն ենք հայտարարում: Բայց տարբեր քաղաքագետներ այս օրերին տարբեր հայտարարություններ կանեն՝ իրարամերժ, իրար հակասող, մեկը մյուսի երկրին դեմ. բնական է, վիճակը լարված է, մեղմ ասած հանգիստ վիճակ չէ, և այս իրավիճակում ցանկացած քաղաքագետ պիտի փորձի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»:

Մեր դիտարկմանը՝ արդյոք Մինսկի խմբի գործունեությունը չպե՞տք է գնահատել եռանախագահների միասնական աշխատանքով, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Շատ ճիշտ եք նկատում, քանի որ սա միասնական աշխատանք է, և արդյունքն էլ երեք համանախագահների աշխատանքինն է, արդյունքի բացակայությունը՝ նրանց երեքի անհաջողությունը»:

Հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է կարծել, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափն այս պահին Մինսկի խումբն է, պատգամավորը նկատեց, որ այդ հարցն արդեն ժամանակավրեպ է, քանի որ ընթանում են պատերազմական գործողություններ և եզրափակեց. «Այլ ձևաչափ այս պահին գոյություն չունի: Բայց այն իրավիճակում, երբ սահմանին պատերազմական գործողություններ են ընթանում, ամենաբարձր մակարդակով մենք հայտարարել ենք, որ որևէ բանակցություն չի կարող լինել, քանի դեռ նույն համանախագահ երկրները համարժեք պատասխան չեն տվել Ադրբեջանին ու նրան պարտավորեցրել դադարեցնել ռազմական գործողությունները: Քանի դեռ դա չկա, որևէ բանակցային սեղանի մասին խոսելն անիմաստ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031