«Բաքվի պատկերացրած «բովանդակային բանակցությունները» դարձյալ կսահմանափակվեն «տարածքի 20% օկուպացիան» դադարեցնելու պահանջով»:
Ինչո՞վ կատարելի է բացատրել Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե Բաքուն` «շահագրգռված է ԼՂ բանակցային գործընթացի շարունակմամբ», թե` «պատրաստ են ԼՂ հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների»:
Հայտնի է, որ մինչեւ ապրիլյան պատերազմը, պաշտոնական Բաքուն էր խուսափում բանակցություններից, ի՞նչ է փոխվել հիմա, «Առավոտ»-ը հետաքրքրվեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանից:
Ըստ մեր զրուցակցի` ադրբեջանցիները որոշ դիրքեր գրավելը համարում են մեծ ձեռքբերում. «Դա իրենց համար առավել նպաստավոր իրավիճակ է ստեղծում` թույլ տալով բանակցությունների ընթացքում առավել վստահ լինել: Միաժամանակ պետք է ակնկալել, որ իրենց պատկերացրած «բովանդակային բանակցությունները» դարձյալ կսահմանափակվեն «տարածքի 20% օկուպացիան» դադարեցնելու եւ ադրբեջանցի բնակչության վերադարձն ապահովելու պահանջներով, ինչպես նաեւ որոշ չհիմնավորված խոստումներով»:
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` մայիսի 10-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ