Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող ենք օլիմպիական խաղերում նաեւ կին բռնցքամարտիկ ունենալ

Մայիս 09,2016 16:25

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մեր աղջիկները մարզիչ Հարություն Նազարյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են մայիսի 15-ից 28-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, հավաքին մասնակցում է ութ աղջիկ, սակայն մրցավայր մեկնելու են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Աստանայի աշխարհի առաջնությունում խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր, որոնք բաժին են հասնելու յուրաքանչյուր քաշային կարգում 1-ից 4-րդ տեղերն զբաղեցնողներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031