Մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, Հաղթանակի զբոսայգի էր այցելել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, այդ թվում նաեւ՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, դա նշանակում է, որ ինքն իրեն Մինսկի բանակցային խմբից դուրս է թողնում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գործո՞ւմ է, պատգամավորը տեսնո՞ւմ է նրա աշխատանքը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Տեսնում եմ այդ գործունեությունը, նամանավանդ, ռազմական գործողությունների կասեցումը: Այդ բոլորը Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունք է՝ ուղղակի, թե անուղղակի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ