Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգի էին այցելել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությանը:
«Ես չեմ բացառում, որ հիմա այստեղից դուրս գանք, մեզ կանչեն արտահերթ նիստի, ու Ղարաբաղի ճանաչումը լինի 3 րոպեի հարց: Բայց մենք պետք է հասկանանք, թե այս պահին ճանաչումը ի՞նչ է տալու մեզ: Այստեղ պակաս կամ ավելի հայրենասեր լինելու մասին չէ, այստեղ ճիշտ պահին մեր ոսկե հնարավորությունը ճիշտ օգտագործելու մասին է: Թե երբ է ճիշտ պահը, հարցի պատասխանը կախված է բազմաթիվ իրադրություններից»:
Նա վստահ է, որ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը Լեռնային Ղարաբաղի հարցում չի դավաճանել Հայաստանի ազգային շահերին. «Չեմ էլ կարծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն երբեւէ կարող է Ղարաբաղի հարցում որեւէ քայլ անել, որը չի բխի Արցախի ժողովրդի շահերից»:
Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ Հայաստանը պետք է միջազգային հանրության հանդեպ իր դիրքորոշումը կոշտացնի: Ըստ նրա, Ալիեւի եւ նրա կլանի հռետորաբանության ավելի ցինիկ դառնալու պատճառներից է նաեւ միջազգային հանրության լռությունը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ