«Փի էս Այ» ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գեւորգյանը news.am-ին ասել էր, որ պաշտպանության ոլորտում օգտագործվող այնպիսի սենսոր են ստեղծել, որը զգայունությամբ 10 անգամ գերազանցում է շուկայում գոյություն ունեցողներին, նաեւ նշել էր, թե 2013 թ. ծրագրի իրականացման համար Գիտության պետական կոմիտեի միջոցով «Փի էս Այ» ընկերությանը փոխանցվել է շուրջ 6 միլիոն դրամ, սակայն դրանից հետո համագործակցությունը չի շարունակվել:
Aravot.am-ը Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից մեկնաբանություն խնդրեց թեմայի վերաբերյալ: Պարոն Հարությունյանը տարակուսանքով ասաց, որ «Փի էս Այ» ընկերությանն ավելի շատ գումար է փոխանցվել, քան նշում է այդ ընկերության ղեկավարը, նույնիսկ ժամանակին աջակցել են ընկերությանը՝ չփակվելու:
«Ուղղակի խաղի որոշ կանոններ կան, որ հարկավոր է հարգել, եթե պետությունը փող է ծախսում, աշխատանքն անելուց հետո պետք չի նստել ու ինչ-որ պայմաններ թելադրել ու տպավորություն ստեղծել, թե կառավարությունը մտահոգ չէ: Դա իրականացված ծրագիր էր, պայմանն էլ հետեւյալն էր, որ ծրագրի ավարտից հետո պետք է սենսորները փորձարկվեն պաշտպանության նախարարությունում, որպեսզի հետագայում մտածենք սենսորների արտադրության մասին: Ծրագիրը ավարտվել էր, սակայն պարոն Գեւորգյանը հրաժարվում էր, որպեսզի պաշտպանության նախարարությունում դա փորձարկվեր: Ամբողջ պատմությունը սա է: Այնպես որ, թող ինքն ասի, թե ինչու է հրաժարվել: Մի խոսքով այդպիսի մարդկանց հետ շատ դժվար է աշխատելը»,-ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը:
Մանրամասնենք՝«Փի էս Այ» ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գեւորգյանը հայտնել էր. «Հողի տակ թաղված տարբեր սենսորներ որոշակի հեռավորությունից զգում են մարդու քայլը: Եթե շուկայում առկա սենսորները դա 20 մետրից են զգում, այս սենսորները զգում են 200 մետրից: Զգայունությամբ գերազանցում են, քանի որ նորագույն տեխնոլոգիայով են արտադրվում»:
Կարդացեք նաև
Ընկերությունը նախ սեյսմիկ սենսորների ծրագիր է մշակել, բայց հետո հասկացել են, որ դրանք այնքան զգայուն են, որ կարող են գրանցել անգամ մարդու քայլերը: Արդյունքում որոշել են դրանք մասնագիտացնել պաշտպանության ոլորտում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Եթե Գիտության պետական կոմիտեն ֆինանսավորել է ինչ-որ ծրագիր, ապա ինչ է նշանանակում պրն․ Գևորգյանը հրաժարվել է , չկա արդյոք պայմանագրային պարտավորություն, եթե կա ,ա պա ինչու է հրաժարվել և չի կրել պատասխանտվություն,
եթե հստակ պայմաններ չկան,ապա ինչ իմաստ ունի ֆինանսվորել մի ծրագիր, որի արդյունքը , իմ կարծիքով, բացարձակապես հետքրքիր չէ ձեզ ։
Եվ եթե արդյունք չկա, ապա ստացվում է 6 մլն դրամից ավել անիմաստ ծախս, որը կարող էր ուղղվել գիտության այլ ոլորտ և այսպես շարունակ անհետևողական աշխատանքներ..
Հարգելի լրագրող, իսկ դուք հարցրե՞լ եք ինչու է պրն Հարությունյանից՝ ինչու է այդքան անհետևողական և եթե այո՝ ինչ է պատասխանել։