Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նաեւ անդրադարձավ պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը: Հիշեցնենք, որ փակ հանդիպումից հետո պատգամավորները մամուլին էին փոխանցել հանդիպման մանրամասները:
«Հենց սա է մեր իրականությունը: Կարծում եմ՝ պատգամավորների մեծամասնությունը իրենց պարտականությունները կատարում են: Այն մարդիկ, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ