Մայիսի 9-ը Հաղթանակի և Խաղաղության օր է, և Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ, ավանդույթի համաձայն, Հաղթանակի զբոսայգում կրկին ծաղիկներ խոնարհվեցին Անհայտ զինվորի շիրմին՝ ի նշան երախտագիտության և ի հիշատակ մեծ հաղթանակը կռած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհաբերած զինվորների:
Ոստիկանության պատվիրակությունը՝ կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ ու վետերաններ, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին նաև Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված զինակիցների պայծառ հիշատակին:
Հանդիսավոր արարողությունն ավարտվեց պատվո քայլերթով:
ՀՀ ոստիկանություն