Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգի էր այցելել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Իվան Վոլինկինը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:
«Հիմա պատերազմ չի ընթանում»,- հայտարարեց նա: Նկատառմանը, թե Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները, նա ասաց, որ պատասխանատու չէ Ադրբեջանի գործողությունների համար. «Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, մենք զենք ենք մատակարարում նաեւ այստեղ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ