Լրահոս
Օրվա լրահոսը

«2 բարձունքը հետ վերցնելու համար հայկական կողմը նոր պատերազմ չի սկսելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Մայիս 09,2016 13:42

«Արցախի բոլոր դիրքերում, եւ Լելե Թեփեում, եւ Թալիշի դիրքերում եղել եմ, բոլորն անգիր գիտեմ: Կարող եմ ասել, որ կոնկրետ այդ երկու բարձունքները` մեկ բարձունք եւ մեկ կիսաբարձունք, հետ վերցնելու համար հայկական կողմը նոր պատերազմ չի սկսելու: Եթե հայկական կողմը պատերազմ սկսի, խնդիրներն ավելի գլոբալ պետք է լինեն եւ ավելի հեռուն գնացող, ինչի շուրջ, անկեղծ ասած, ես տրամադրվածություններ չեմ տեսնում պաշտոնական Ստեփանակերտում եւ Երեւանում»,-մայիսի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ նշյալ երկու դիրքի նշանակությունը գերագնահատված է ռազմական անվտանգության տեսակետից. «Իհարկե, որպես հայրենիքի մի մաս, անգնահատելի է ամեն մի թիզ հողը, խոսքը սրա մասին չէ: Բայց ռազմական տեսակետից դրանց համար նոր պատերազմ սկսելը եւ հնարավոր զոհեր տալը ողջամիտ որոշում չէր լինի»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031