Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հրաշալի նախաձեռնությունը շարունակվում է: Ընթերցողի սեղանին է «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած հերթական գիրքը՝ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուն: Ինչպես նախորդ՝ Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ» եւ Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» գրքերը, այնպես էլ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածները» լույս են տեսել բանասեր եւ խմբագիր Սեւան Տէյիրմենճեանի աշխատասիրությամբ: Դրանք այն հոդվածներն են, որ հրապարակվել էին «Ժամանակում»: Զարդարյանի վերջին հոդվածը տպագրվել է այն օրերին, երբ Ադանայում ծայր էին առել հակահայկական ջարդերը:
Եղեռնազոհ գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Զարդարյանի հոդվածների մեկ գրքով հրատարակումը հիշատակի ու հարգանքի տուրք է, նրա հրապարակագրական ու հասարակական վաստակը արժեւորելու յուրատեսակ ձեռնարկ:
Մանրամասները՝ մայիսի 10-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ