Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքել Մովսիսյանը շատ դուխով հրամանատար ա, շատ կարգին մարդ ա, խելացի, գրագետ». Եռաբլուրում՝ Շմայսի մասին

Մայիս 09,2016 13:07

Այսօր Եռաբլուրում զրուցեցինք զինվորականների, Արցախյան հերոսամարտի մասնակիցների հետ, որոնք նոր էին իջել դիրքերից:

Նրանցից մեկից՝ ազատամարտիկ Լեւոն Թադեւոսյանից (մականունը՝ Մատաղ) հետաքրքրվեցինք, թե ԱԺ գեներալներին տեսե՞լ են այնտեղ, պաշտոնյաների հանդիպե՞լ են, օրինակ, Առաքել Մովսիսյանին տեսե՞լ են:

Նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանին ճանաչում եմ դեռ 90-ականներից: Առաքել Մովսիսյանը շատ դուխով հրամանատարներից ա, շատ կարգին մարդ ա, խելացի, գրագետ: Շատ խելացի կռվող, նա իր զինվորից միշտ առաջ էր գնում: Նրա նման դուխով հրամանատարներ մենք շատ քիչ ենք ունեցել: Ժամանակին ճանաչել ենք, հիմա իրար քիչ ենք տեսնում գործի բերումով, իր զբաղվածությունը շատ է: Բայց Առաքել Մովսիսյանը մնում է Առաքել Մովսիսյան: Ես համոզված եմ, վստահ եմ, որ ինքն էսօր էլ իր ջոկատը կազմած՝ առաջնագծում կլինի: Թե որ հատվածում է՝ չեմ հանդիպել, բայց 100 տոկոսով համոզված եմ, որ ինքը սահմանում է»:

Մեր հարցին՝ Արցախյան գոյամարտից հետո մենք տեսանք, որ բազմաթիվ մարդիկ ինչ-որ մեդալներ ստացան, կոչումներ, ԵԿՄ-ական դարձան, պարզվեց՝ Արցախում կռվել են, դուք դրան ո՞նց եք վերաբերվում, երբ մարդիկ եք տեսնում, որոնք մարտի դաշտից շատ հեռու են ու կոչումներ են ստանում՝ նա պատասխանեց. «Եթե մեդալ տվող մարդը գտել է նա արժանի է, ուրեմն ինչ-որ մի բան գիտի»:

Ազատամարտիկ Վալերի Անդրեասյանը Օմարի լեռնանցքն ազատագրողներից է: Նրա խոսքերով՝ «Առաջիններն ենք, որ Օմարի լեռնանցքում առանց նվագի քոչարի ենք պարել ու հաղթանակ նշել»:

Նա վստահեցրեց, որ պարտադիր չի միայն զենքով կռվել, եթ մարդիկ ընդունակ են, կարող են գաղափարով օգտակար լինել բանակին ու կոչում ստանալ. «Դրան հավասար է: Հնարավոր է դաժե հեռուստացույցով նայեն տենան սահմանները, բայց մարդիկ իրենց գիտելիքներով, իրենց հնարավորություններով եթե կապ ունեն, ուրեմն ամբողջ ճանապարհին մեր հետ են: Առաջին գծին հավասար է դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031