Այսօր՝ Հաղթանակի օրը, Եռաբլուրի պանթեոն էին այցելել բազմաթիվ ազատամարտիկներ, զինվորականներ՝ շնորհավորելու իրենց մարտական ընկերներին:
Մայոր Արկադի Մանգասարյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Արցախի քառօրյա պատերազմում խնդիրների, զինվորների բարձր մարտական պատրաստվածության մասին՝ վստահեցրեց, որ մենք ամեն զենք էլ ունենք, ամեն ինչ ունենք, իսկ մեր զինվորի մարտական ոգուն ոչինչ չի հասնի. «Պռոստո էն պահն էր, որ թուրքը տենց ստացվավ, որ միանգամից հարձակվեց, առաջին օրը մենք շատ զոհ ունեցանք: Բայց, փառք Աստծո, մենք ունենք գեներալ տենց՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Ինքը շատ՜-շատ, հոգով…ինքը չլինի՝ էսօր թուրքը կնստի Ստեփանակերտում»:
Թե ի՞նչ է արել Վիտալի Բալասանյանը քառօրյա պատերազմում՝ նա պատասխանեց. «Ամսի 2-ի առավոտը որ թուրքը սկսեց հարձակումները, Արցախի ամբողջ սահմանում՝ Մարտակերտից սկսած՝ մինչեւ Հադրութ՝ «Գրադ» կայանք, մինչեւ Սմերչ, ինչ կա-չկա, ինչ տիպի զենք ասես օգտագործել են մեր սահմանի վրա, շատ կորուստ տվինք: Եվ Վիտալի Բալասանյանը…ոնց ասեմ, տենց մարդիկ քիչ են, գեներալները, կարանք մատով հաշվենք: Ինքը հրաման տվեց գնդի հրամանատարին, ասեց՝ ե՛ս եմ վերցնում լրիվ ինձ վրա, Մարտակերտից մինչեւ Ասկերանը, Մարտունիի հատվածով խփել ենք прямой наводкой, ոնց ասում են: Էնտեղ թուրքը շատ զորքով հավաքված է եղել: Ալիեւը հարց տվեց նախարարին՝ ինչքա՞ն է քեզ պետք, որ մտնես Ստեփանակերտ, քեզ 2 օրը հերի՞ք ա, նախարարը պատասխանում ա՝ չէ, ինձ համար 2 ժամ ա պետք: Բայց Վիտալի Բալասանյանը 1 ժամ, մի քայլ առաջ տվեց ու իրենց լրիվ զորքը ոչնչացրեց: Եքա տանկ ա եղել այնտեղ՝ մեծ թվով: Գրադով լրիվ տվեց ջարդեց թուրքերին: Ինքը լրիվ պարտականությունը վերցրեց իր վրա՝ առանց վերեւների թույլտվության»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ 92-ի թվից է ճանաչում Վիտալի Բալասանյանին. «Ասկերանում հրամանատարն է եղել, ամեն տեղ հերոս տղա է, ոնց Կոմանդոսը, այդպես էլ՝ Վիտալի Բալասանյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ