Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի եղել մարտերում, բայց ինտերնետում կտենաս ձեռքը զենք՝ ինքը բոյեվիկ ա, Ռեմբո ա, բայց կոպեկ չարժի». Մայոր Մանգասարյան

Մայիս 09,2016 12:42

«Մեր 18 տարեկան զինվորները իսկական հերոսներ են: Մենք հանգստանանք, գնանք էն աշխարհը, իրենք թող խաղաղ կկանգնեն պոստերին: Ամենալավը մեր զինվորներն են, ցավը տանե՜մ: Զինվորը հոգով, դուխով կանգնած է սահմանին»,- այսօր՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրում իր զոհված մարտական ընկերներին այցելած մայոր Արկադի Մանգասարյանը Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ հետաքրքիր դրվագ կհիշեք մարտի դաշտից՝ այսպիսի պատասխան տվեց:

Ցուցադրելով իր բազմաթիվ շքանշանները՝ մայորն ասաց, թե ամենաթանկն իր համար այս մեկն ՝ Մահապարտների կոչումն է. «92-ին պետք է եղել 500 հոգի մահապարտ, հավաքել ենք 375 հոգի, օգոստոս ամսին, պարապել ենք Սովետաշենի մարզադաշտում եւ օգոստոսի 31-ին գնացել ենք Մարտակերտ: Մարտակերտի համարյա 90 տոկոսը թուրքերի ձեռքում էր, մնացել էր մի քանի հատ գյուղ: Տեր Հովհաննեսը կնքեց բոլորին՝ 375 հոգու, կնքված հոտը մտել է մեր սրտերի մեջ, մենք էլ թուրքերին կանգնեցրել ենք: Տվինք զոհ, վիրավոր, պատերազմում առանց զոհ չի լինի, բայց մենք թուրքերին կանգնեցրել ենք»:

Մենք հետաքրքրվեցինք թե զինվորականն ի՞նչ կարծիքի է այն առաջարկի մասին, որ 18 տարեկան բոլոր տղաները պետք է գնան բանակ: Պարույր Հայրիկյանը նաեւ առաջարկում է աղջիկներին զորակոչելու օրենք բերել խորհրդարան: Մեր հարցին՝ դա ինչքանո՞վ օգուտ կտա բանակին՝ Արկադի Մանգասարյանը պատասխանեց. «Քանի տղամարդ է՝ պետք է ծառայի՝ կլինի օլիգարխի երեխա, թե ինչ՝ կապ չունի: Բոլորի կյանքն էլ տրված է մեկ անգամ, պետք է ծառայի ինքը հայրենիքին, որ մաքուր սրտով լինի: Չասի՝ ես գնացել եմ դիրքեր, կանգնի ավտոմատով, զենքով, պարզվի՝ ինքը եղել է, բայց չի եղել էնտեղ: Այդպիսի մարդիկ շատ-շատ կան այնտեղ»:

Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք այն, որ գնում նկարվում են ու հե՞տ գալիս՝ նա պատասխանեց. «Հա, նկարվում են: Ոնց ասում են՝ էն ժամանակ սուտի ֆիդայիններ են եղել, նույն ձեւի էլ էս օրերին կան: Ես շատերի գիտեմ, որ չի եղել էնտեղ՝ մարտերում, բայց ինտերնետում կտենաս ձեռքը զենք՝ ինքը բոյեվիկ ա, Ռեմբո ա, բայց կոպեկ չարժի»:

Հարցին՝ ասում եք, որ օլիգարխների երեխաները պետք է ծառայեն, բայց այս օրերին էլ տեսանք, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ չկային այնտեղ՝ նա արձագանքեց. «Է շա՛տ վատ ա, էդ մեր ղեկավարից ա կախված, լի: Հրաման կտան՝ բոլորը պարտավոր են՝ ուզում ես ինստիտուտ ավարտած կլինի, ուզում ես ինչ կլինի՝ պետք է գնա ծառայի, հայրենիքի պարտքը տա: Իսկ կանաց մասին կամավոր է, գիտեք: Մեզ մոտ Անժելան կար՝ մեր բուժքույրը, մահապարտներից ա: Արցախյան պատերազմին ամբողջ մասնակցել ա: Էլի ուզում ա գա, բայց էս անգամ ասում ա՝ չի կարա գա»:

Զինվորականը վստահ էր, որ քառօրյա պատերազմը լավ դաս է եղել մեզ համար եւ նրանք, ովքեր թերացել են, անպայման կրելու են պատասխանատվություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031