Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Հաղթանակի զբոսայգի էր այցելել նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք ինքը՝ որպես հարուստ պաշտոնյա, վաճառելո՞ւ է իր ունեցվածքը եւ տա բանակին: Նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ցանկացած մեկը Ղարաբաղի հարցում պետք է օժանդակություն ունենա»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե օրինակ՝ ֆինանսների նախարարը ինչքան օժանդակություն ունի: Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետեւ դա հրապարակման ենթակա չէ»:
Գագիկ Խաչատրյանը նաեւ անդրադարձավ օլիգարխների երեխաների բանակում ծառայելու հարցին: Նա ասաց, թե իր կարծիքով՝ բոլորը պետք է ծառայեն բանակում, ուղղակի պատերազմական շրջանում ավելի ցայտուն է երեւում սոցիալական բեւեռվածության խնդիրը. «Իրականության մեջ միշտ էլ լինում են նման համադրություններ եւ այս պահին նման թեմաներ քննարկելը գովելի չէ: Ցանկացած մարդ, եթե կարող է՝ պետք է օժանդակություն ցուցաբերի բանակին»:
Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ այժմ իր երկու որդիներն էլ գտնվում են առաջնագծում, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ ծրագիր են իրականացնում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ