Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 71-ամյակը, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Փարիզում տեղի ունեցած հաղթանակի 71-ամյակին նվիրված արարողությունների հանձնաժողովը գլխավորել է Ֆրանսուա Օլանդը, որին ուղեկցել են նաև երկրի վարչապետ Մանուել Վալսը, պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ մի շարք հրամանատարներ։ Միջոցառումների մեկնարկից առաջ նախագահ Օլանդը ծաղկեպսակ է դրել Շարլ դը Գոլի հուշարձանին։
Դրանից հետո Օլանդը մասնակցել է Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող խորհրդանշական կրակի վառման արարողությանը և այդտեղ նույնպես դրել է ծաղկեպսակ։ Այդտեղից Օլանդը ընդունել է պատվավոր հյուրերի, որոնք զինվորականների և վետերանների տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել։