«Այսօր այն տոնն է, որ չափազանց թանկ է դառել, մեր պապերը, մեր հայրերը մեզ տվել են հաղթանակ, մենք վերադարձրել ենք մեր պապերին, մեր հայրերին եւ ողջ ժողովրդին եռատոնը»,- մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ կատարված քաջագործությունները երբեք չեն խամրի, քանի որ մեր այսօրվա զինվորները, կամավորականները դրանք թարմացնում են: «Այսօրը մեր պատմությունը ավելի հարուստ է դարձնում՝ ամրացնելով մեր այսօրվա երիտասարդ սերնդի հաղթանակներով: Այսօր իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է, իհարկե, խախտումներ եղել են, բայց պաշտպանության բանակի ղեկավարության տեղեկատվությամբ՝ այդ խախտումները արժանի հակահարված են ստացել»:
Անդրադառնալով Արցախի ճանաչմանը, Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է այն ողջ խնդիրը, որը ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն եւ այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետեւողական աշխատանք է իր մեջ պարունակում. «Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ է դրանով զբաղվում եւ կարծում եմ՝ ճիշտ ճանապարհին ենք»:
Նախարարը նաեւ անդրադարձավ Նախիջեւանի շրջանում կուտակումներին: Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը հետեւում է ամեն ինչին եւ Հայաստանի զինված ուժերը պլանավորում են իրականացնում, պլանավորման մեջ համապատասխան գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են մեր անվտանգության հաստատմանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ