Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ամեն ինչ անել, որ ապահովվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ իրացումը

Մայիս 09,2016 11:56

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը Հաղթանակի զբոսայգի էր այցելել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ եւ քննարկումներ, որոնք վերաբերվում են նրան, թե ինչպես թույլ չտալ, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, եւ այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան ապահովել հետագայում բանակցային գործընթացի վերսկսումը: Անդրադառնալով Արցախի ճանաչմանը, նա ասաց. «Կառավարության կողմից արձագանքի ձեւակերպման մեջ այն նախաձեռնության վերաբերյալ, որն արել էին երկու պատգամավորներ, ասված է, որ դա կախված կլինի Հայաստանի եւ Արցախի միջեւ բանակցություններից եւ նաեւ միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավականին նուրբ հարցեր են, որպեսզի հանկարծակի էմոցիոնալ քայլերով չէ…»:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այս ընթացքում արդեն ակնհայտ եղավ, որ միջազգային հանրությունը կիսում է մեր դիրքորոշումը. «Դրա մասին էին խոսում 5 հայտարարությունները համանախագահող երկրների նախագահների: Գիտեք, որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է որեւէ հղում կատարել այդ 5 հայտարարություններին, իսկ այդ հայտարարությունները միջազգային հանրության դիրքորոշումներն են հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հիշեցնեմ, որ թե Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանից հստակ հնչեց, որ բանակցությունների գլխավոր հարցը նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է եւ այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում եւ այդ բանակցությունների արդյունքում պետք է ամեն ինչ անել, որ նաեւ ապահովվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի թե ճանաչումը, թե իրացումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031