Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բաց շնորհավորական նամակ է հղել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վրացի վետերաններին և ամբողջ վրաց ժողովրդին։ Այս մասին հաղորդում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը։
Իր շնորհավորական նամակում ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ պատերազմի դաժան տարիներին հիմնված ավանդույթի շնորհիվ` կամրապնդվեն ռուս-վրացական հարաբերությունները և ապագա սերունդների համար կապահովեն ամուր և խաղաղ ապագա։
Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակը ավարտվում է հետևյալ ձևակերպմամբ. «Ամենաանկեղծ մաղթանքներս եմ հղում, առողջություն, երկարակեցություն և ոգու առույգություն եմ մաղթում վրացի վետերաններին, խաղաղություն և բարգավաճում՝ վրաց ամբողջ ժողովրդին»։