Բրիտանական BBC հեռուստառադիո հաճախականություն ապահովող լրատվական ընկերության թղթակից Ռուպերտ Ուինգֆիլդ Հեյզը ձերբակալվել է և հարցաքննության է ենթարկվել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում՝ ռեպորտաժի համար, որտեղ քննադատել էր երկրի նախագահ Կիմ Չեն Ընին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Իր պատրաստած ռեպորտաժում բրիտանացի լրագրողը մասնավորապես արտահայտել էր հետևյալ միտքը. «Բարդ է ասել, թե ինչ է արել Կիմ Չեն Ընը, որի արդյունքում արժանացել է մարշալի կոչմանը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի լրագրողը արտաքսվել է Հյուսիսային Կորեայից իր այս հրապարակման համար, սակայն շրջանառվում են տեղեկություններ նաև այն մասին, որ Հեյզը ձերբակալվել է և դեռևս շարունակում է պահվել Հյուսիսային Կորեայում։