Մայիսի 8-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն (Heydərov Əli İntiqam oğlu)։
Նույն օրը Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել է ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu):
Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է միայն սպանված շարքայինի մասին՝ նշելով, որ նա սպանվել է «հայկական գնդակից», իսկ վիրավոր սպայի մահվան մասին հայտնել է միայն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում