Մայիսի 9-ին, ժամը 02.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 28 քմ.)՝ ճանապարհը դարձնելով անանցանելի:
Քարերը ճանապարհից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Կարդացեք նաև
Դեպքի մասին տեղեկացվել է «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանը և Ալավերդու քաղաքապետ Փարեմուզյանը:
«Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանը տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները քարերի հեռացման աշխատանքները կիրականացնեն առավոտյան:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերի մի մասը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:
Ալավերդու քաղաքապետ Կ. Փարեմուզյանը տեղեկացրեց, որ քարաթափման խնդրով կզբաղվեն առավոտյան: